«Ստամբուլում ուժգին երկրաշարժի օրը մոտենում է». Օզթյուրք
«Ստամբուլում ուժգին երկրաշարժի օրը մոտենում է». Օզթյուրք
Թուրք սեյսմոլոգների կանխատեսմամբ՝ սեյսմիկ անկանոնության ֆոնին Ստամբուլի շրջանները գտնվում են բարձր ռիսկայնության գոտում: «Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ստամբուլում երկրաշարժի պահը մոտենում է»,- հայտնել են նրանք:
Ստամբուլի համալսարանի երկրաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հուսեյն Օզթյուրքի խոսքով՝ Ստամբուլի հավանական երկրաշարժը կլինի 7.2-7.5 բալ ուգնությամբ: Ըստ գիտնականի՝ 2 սցենար կա. «Ստամբուլը գտնվում է երկու խզվածքի վրա՝ Չինարջիք և Քումբուրազ:
Կա՛մ երկուսն էլ կճեղքվեն, կա՛մ՝ միայն մեկը: Քոմբուրազն անպայման ճեղքվելու է: Միայն մեկի պարագայում երկրաշարժի ուժգնությունը 6.5-7.0 բալ կլինի: Երկուսի ճեղքման դեպքում՝ 7.5»,- նշել է նա: Վերջինի խոսքով՝ Ստամբուլում ավերիչ երկրաշարժեր տեղի են ունենում յուրաքանչյուր 500 տարին մեկ:
Օզթյուրքը պնդում է՝ կանխատեսվող ավերիչ երկրաշարժի սեյսմիկ ժամն արդեն լրանում է: