Աշխարհ

Ստամբուլում բնակելի շինություններ են փլուզվել․ կան տուժածներ

AHaber հեռուստաընկերությունը կիրակի օրը հաղորդել է, որ Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում երկու բնակելի շենք է փլուզվել, և սկսվել է փրկարարական գործողություն։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ֆաթիհի Այվանսարայ թաղամասում երկու բնակելի շենք է փլուզվել բնական գազի արտահոսքի հետևանքով։

Բազմաթիվ փրկարարական անձնակազմեր սկսել են որոնողական-փրկարարական գործողություններ, և փլատակների տակ մնացած երեք անձինք փրկվել և հոսպիտալացվել են», – ասվում է նահանգապետարանի հայտարարության մեջ։

Տեղի բնակչները հայտնել են, որ փլուզումից առաջ պայթյունի ձայն է լսվել եւ զգացվել է հարվածի ալիք։ Դեպքը տեղի է ունեցել Այվանսարայ թաղամասում, որտեղ շատ են հին շինությունները։

stambul pluzum
Կիսվեք ձեր էջում