Մամուլ

Ստամբուլում ավտոբուսի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել

Ստամբուլում միջքաղաքային ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, առնվազն 20-ը՝ վիրավորվել, հայտնել են նահանգային իշխանությունները։

«Ժամը 06։15-ին Թոքաթից Թեքիրդաղ ուղևորվող ավտոբուսը, որի մեջ եղել է 35 ուղևոր, Ստամբուլի Սանջաքթեփե շրջանի TEM մայրուղու վրա բախվել է արգելապատնեշի, այն բանից հետո, երբ վարորդը կորցրել է կառավարումը։ Նախնական գնահատականներով՝ երեք մարդ զոհվել է, առնվազն 20-ը՝ վիրավորվել»,- ասվում է իշխանությունների մամուլի հաղորդագրության մեջ։

Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։