Աշխարհ

Ստամբուլում ադրբեջանցիները հարձակվել են հայ երիտասարդի վրա

Ստամբուլում ադրբեջանցիները հարձակվել են հայ երիտասարդի վրա

Ստամբուլի Գումգափու թաղամասում հայ երիտասարդը հարձակման է ենթարկվել մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Այս մասին հաղորդում է Agos-ը։

Հարձակման ենթարկված երիտասարդի մայրը հայկական պարբերականի հետ զրույցում ասել է, որ վերջին օրերին վտանգի սպառնալիքի տակ են ապրում։ Նա նշել է, որ ադրբեջանցիները հարձակվել են նույնիսկ այն բանից հետո, երբ իրենք ասել են, որ Ղարաբաղի հարցով չեն հետաքրքվում։

Agos-ի տեղեկություններով՝ այս թաղամասում հարձակման են ենթարկվել նաև 50-ամյա երկու հայեր, բացի այդ՝ հարձակում է եղել հայ կնոջը պատկանող խանութի վրա։

Կիսվել