Ստամբուլից Մոսկվա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Ստամբուլից Մոսկվա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Ստամբուլից «Դոմոդեդովո» չվերթով ուղևորատար ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում: Այդ մասին РиаНовости-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Օդանավում գտնվել է 44 մարդ՝ 42 մեծահասակ և երկու երեխա։
«Վայրէջքը բարեհաջող է անցել, տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։