Սպիտակցի Հայկոն չի խուսափում հարկերից. նույնպես հաշվառվել է որպես հարկատու
Երգիչ Սպիտակցի Հայկոն հարկերը վճարում է: Այս մասին ասաց նրա մենեջերը: Այսօր՝ հուլիսի 9-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ հունիս ամսից հարկեր վճարելու համար երգիչների նկատմամբ կոշտ գործողություններ են սկսվել:
Մասնավորապես ՊԵԿ-ը գնահատում է ամեն երգչի վարքագիծը եւ յուրաքանչյուրին անձնական նամակով հրավիրելու է ՊԵԿ՝ քննարկումների:
Սպիտակցի Հայկոյի մենեջերը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ծանուցումներ չեն ստացել, քանի որ հարկերը վճարում են: Հարցին, թե որքան ժամանակ է, պատասխանեց՝ մի քանի ամիս է:
Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների՝ հարկեր վճարել-չվճարելու թեմայի մասին խոսակցություններն ակտիվացել են վերջին մի քանի ամիսներին: Այն պահից ի վեր, ինչ ՊԵԿ-ը հորդորել է շոու-բիզնեսի ներկայացուցիչների հարկեր վճարել, իրենց եկամուտները հայտարարագրել էին երգիչներ Արամեն, Սարոն, Մարտի Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը եւ Մհեր Արմենիան:
Աղբյուր՝ armtimes,com