Մամուլ

Սպերցյանը ռասիստական ​​սկանդալից հետո հանվել է Տարվա ջենթլմեն – 2025 մրցանակի հավակնորդների ցանկից

«Տարվա ջենթլմեն» մրցանակի կազմակերպիչները հայտարարել են «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին հավակնորդների ցուցակից հանելու մասին։ Այս որոշումը կայացվել է ֆուտբոլիստին ռասիստական ​​արտահայտություն անելու մեղադրանքով բռնկված սկանդալից հետո։ Հայտնում է armsport.am-ը։

«Ստեղծված իրավիճակում, Կարգապահական վերահսկողության կոմիտեի կողմից խաղացողին տուգանելու որոշման և հասարակական մեծ արձագանքի պատճառով, նպատակահարմար չենք համարում «Կրասնոդարի» ֆուտբոլիստին թողնել ջենթլմենի սև սմոքինգի հավակնորդների ցուցակում», – կազմակերպիչների մամուլի ծառայության հաղորդագրությունը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։

Սպերցյանի հետ կապված սկանդալը ծագեց «Ախմատի» խաղացող Ուսման Նդոնգին հեռացնելուց հետո, ով հարվածել էր «Կրասնոդարի» կիսապաշտպանին ՌՊԼ-ի թիմերի միջև կայացած դիմակայության ժամանակ։ Գրոզնիի պաշտպանը հայտարարեց, որ Սպերցյանը իրեն սադրել է ռասիստական ​​արտահայտություններով։

Կարգապահական վերահսկողության կոմիտեն քննեց դրվագը և որոշեց Նդոնգին որակազրկել ՌՊԼ-ի երկու հանդիպումով, որոնցից մեկը պայմանական, իսկ Սպերցյանին տուգանել 150 հազար ռուբլիով՝ «Ախմատի» պաշտպանին վիրավորելու համար։