Մամուլ

Սպասվում է ուժեղ փոթորիկներ․ քամու ուժգնացում մինչև 25-30մ/վ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է.

Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 25-30մ/վ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 15-20մ/վ։

Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։

Քամու ուժի սանդղակը գնահատվում է Բոֆորտի 12-բալային սանդղակով, որը հաստատված է նաև ՀՀ կառավարության 13.09.2012թ N 1181-Ն որոշմամբ:

Այդ սանդղակը ներկայացված է ստորև.

qamu
Կիսվեք էջում