Սպասվում է ձյուն, նաև բուք, ճանապարհներին մերկասառույց․ Գագիկ Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված, այսօր ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց:
Վաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարեն և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ»: