Սպասվում է ձյուն․ առաջիկա օրերի եղանակը
Հանրապետության տարածքում`փետրվարի 15-ի ցերեկը, 18-ի ուշ երեկոյան, 19-ին՝ առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ , 20-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Bavnews.am-ը տեղեկացավ, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-20-ին սպասվում է ձյուն: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +6+8։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -1+4,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -11-14, ցերեկը՝ -1+3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +3+6,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ 0+4,
Լոռիում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +6+9,
Տավուշում գիշերը՝ -6-8, ցերեկը՝ +6+8,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -1+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+6,
Արարատում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +3+7,
Արմավիրում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+8,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -1+3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +6+8,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ +7+11։