Մամուլ

Սպասվում է ձյուն․առաջիկա օրերի եղանակը

Հանրապետության տարածքում`

Մարտի 30-ին, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Մարտի 30-31-ը, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվեք ձեր էջում