Մամուլ

Սպասվում է առատ ձյուն, բուք․ ճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից Bavnews.am-ը տեղեկացավ, որ առաջիկա օրերին սպասվում են զգալի տեղումներ, ձյան տեսքով։

Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-ին և 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

​Երևանում փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

օդի ջերմաստիճան

Փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-ին և 21-ին՝ առատ:

Մարզերում փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ին և 21-ին առանձին հատվածներում՝ առատ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-ին և 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 20-ին և 21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։