Շոու-բիզնես

«Սպասում էի, որ լավանաս, ի վիճակի լինես հեռախոսդ բռնել, որ ասեի` Մամ». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը

Զառա Արամյանի դուստրը՝ Էլեն Գասպարյանը, իր ֆեյսբուքյան էջում հուզիչ գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև

«Սպասում էի, որ լավանաս, ի վիճակի լինես հեռախոսդ բռնել, որ ասեի` Մամ, մի հատ փոստ եմ արել, նայիր (որովհետև ԱՄԵՆ ինչում առաջնային էր ՔՈ կարծիքը, քննադատությունը, խորհուրդը…)

Իսկ դու նայեիր ու ասեիր` Ellensssss du im kyanqn es im kesy im sorty im ynkeruhin лучшая версия меня

Միշտ հպարտացել ու երջանկացել եմ, երբ ինձ նմանեցրել են քեզ, միշտ փորձել եմ ավելի նման լինել, որովհետև իմ իդեալն ես, հպարտությունը, մեծ օրինակը…:

Հիմա չնայած որ չեմ հավատում, որ էս ամենը իրականա, միևնույն է` ինչ որ ուրիշ ձևով եմ արդեն ամեն ինչը հիշում, ու էլ արդեն չգիտեմ, թե ինչ ձևի ժպիտ է լինելու դեմքիս, երբ ասեն` Շատ նման ես մամայիդ»։