Մամուլ

«Սպասիր Աստծո դատաստանին»․ ինչ է ասել Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանան Փաշինյանին

«Սպասիր Աստծո դատաստանին»․ ինչ է ասել Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանան Փաշինյանին

News.am-ը գրում է․ Ես Նիկոլ Փաշինյանին եկեղեցուց դուրս չեմ հրավիրել, ինքը դուրս էր գալիս. ես իրեն անձնական բան եմ ասել, որն իրեն էր վերաբերում։, նա ինձ շատ հանգիստ արձագանքեց։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը, ով ավելի վաղ եկեղեցի այցելած վարչապետի ձեռքն օդում էր թողել՝ հրաժարվելով սեղմել այն։

Թե ինչո՞ւ է նման կերպ արձագանքել Նիկոլ Փաշինյանին, Տեր Հայրը այդ որակում է անձնական մոտեցում, որը պայմանավորված է վերջին օրերին Սյունիքում տեղի ունեցող սահմանազատման հետ կապված գործընթացներով։

pashinyan

Մեր խնդրանքին, թե ի՞նչ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին, Տեր Պարգեւ Զեյնալյանը չցանկացավ փակագծերը բացել, միայն փոխանցեց, որ իր խոսքի իմաստը եղել է այն, որ նա սպասի Աստծո դատաստանին։

Ինչ վերաբերում է այն լուրերին, որ իրավապահները խուզարկում են իր տունը, Տեր Հայրն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ լուրերից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղյուր կայքում

Կիսվել