Սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը սպանվել է Մերձավան համայնքի իր տան հետնամասում։
«Մյուս սպանվածը՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանն Այգեկ գյուղից է, վիրավոր Արծրուն Գալստյանը Մերձավանից է, որը գործարար է։
Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքում 2025 թվականի ապրիլի 16-ին, «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը դարձել էր համայնքի ղեկավար:
Համայնքապետը 42 տարեկան էր, ունի չորս երեխա։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են մեծաթիվ ոստիկաններ և քննիչներ։ Քննչական կոմիտեյի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում որևէ նորություն չհայտնեց։ Միայն ասաց, որ լրացուցիչ զննություն են այս պահին կատարում։ Դեռևս ոչ մի բան հայտնի չէ։



