ՄամուլՏեսանյութ

Սպանված Վալոդյա Գրիգորյանի հայրիկին ՔԿ են կանչել․ ի՞նչ որոշման մասին են հայտնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

 ArmLur.am-ը գրում է․ «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, սպանված Վալոդյա Գրիգորյանի հայրը՝ Լյովա Գրիգորյանը, հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե։ Հարազատներին տեղեկացրել են գործի նախաքննության ավարտի մասին։

Քիչ առաջ հայտնել էինք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունը ավարտվել է։ Տեղեկությունը մեզ հաստատեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։

Քրեական գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։ Վալոդյա Գրիգորյանի հարազատները մեզ հետ զրույցում նշել էին, որ կան պատվիրատուներ։

Սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի բարեկամն է, և համայնքում տարածված լուրերի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր անց լքել է երկիրը, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս։

Փաստ է, որ գործով նախաքննությունը ավարտվել է, սակայն պատվիրատուն կամ պատվիրատուները չեն հայտնաբերվել և չեն պատժվել»։

Մանրամասները՝ տեսանյութում․