Սպանություն Նոր-Նորքում․ մեքենան մի քանի անգամ վարել են քաղաքացու վրա՝ սպանելով նրան
Armlur.am-ի բացացառիկ տեղեկությունների համաձայն 2 օր առաջ Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում սպանություն է եղել:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն մի խումբ տղաներ վիճաբանել են, որի ժամանակ միջադեպի մասնակիցներից մեկը ընկել է գետնին ու, կռվի հակառակ թեւի մասնակիցները, տեսնելով գետնին ընկած անձին, մեքենան մի քանի անգամ քշել են նրա վրա։
Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ նրանք այնքան են մեքենան վարել քաղաքացու վրա, որ նա վնասվածքներից մահացել է։
Այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ Քննչական կոմիտեից, որտեղից պաշտոնապես հայտնեցին. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի խուլիգանության, սպանության եւ սպանության փորձի հատկանիշներով:
2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»։



