Սոֆյա Պողոսյանն՝ իր և Աշոտ Տեր-Մաթևոսյանի նշանադրության մասին
Սոֆյա Պողոսյանն՝ իր և Աշոտ Տեր-Մաթևոսյանի նշանադրության մասին
Օրերս լուրեր են տարածվել, թե Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ու Սոֆյա Պողոսյանը նշանադրվել են: Թեև նրանց սիրավեպի մասին արդեն երկար ժամանակ է, ինչ խոսում են, սակայն զույգից և ոչ մեկը այդ թեմայի շուրջ մեկնաբանություններ մինչ այսօր չի տվել:
Life.panrama.am-ը կապ հաստատեց Սոֆյայի հետ՝ ակնկալելով, որ գոնե հիմա, երբ արդեն հայտարարվում է նրանց նշանադրության մասին, որևէ մեկնաբանություն կտա: Սակայն Սոֆյան դարձյալ ոչ հաստատեց և ոչ էլ հերքեց լուրը:
«Քանի դեռ ես կամ Աշոտը, որևէ հայտարարություն չենք արել, նման խոսակցությունները բամբասանքի մակարդակում են: Երբ մենք անձամբ խոսենք այդ մասին, նոր կհամարեք, որ այդ լուրերը հավաստի են, իսկ հիմա թույլ տվեք չմեկնաբանել»,- ընդգծեց դերասանուհին: