Մամուլ

Սուքիասյանների ընտանիքը կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերել է 50 միլիոն դրամ

Սուքիասյանների ընտանիքը կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերել է 50 միլիոն դրամ

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին Սուքիասյանների ընտանիքը նվիրաբերել է 50 միլիոն դրամ գումար:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։

Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։

Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:

Կիսվել