Սուրճն ընդդեմ ցելյուլիտի․ հրաշք միջոց
Սուրճն ընդդեմ ցելյուլիտի․ հրաշք միջոց
Ցելյուլիտը ենթամաշկային ճարպ է, որը մաշկի վրա առաջացնում է փոսիկներ: Արտաքին տեսքը՝ անհարթ է, փոքր-ինչ փքված մաշկով: Ոմանք ասում են, որ այն նման է նարնջի կեղևի կամ կաթնաշոռի:
Այն հիմնականում նկատվում է ազդրերի, հետույքի և որովայնի ստորին հատվածներում։
Ինչպե՞ս ազատվել ցելյուլիտից և ճարպային կուտակումներից
Ցանկալի ժամանակահատվածում հայտնաբերված ցելյուլիտը հնարավոր է դարձնում լուծել խնդիրը ինքնուրույն, առանց մասնագետների դիմելու:
Լոգանք ընդունելիս մերսող ձեռնոցների օգնությամբ մշակեք խնդրահարույց հատվածները, իսկ գործողությունից հետո հակացելյուլիտային կրեմ քսեք:
Գիտնականները մի շարք բացահայտումներ են կատարել կնոջ օրգանիզմի վրա սուրճի ազդեցության վերաբերյալ:
Նրանք հայտնաբերել են, որ բրազիլուհիներն ընդհանրապես չեն տառապում ցելյուլիտով, նրանց մաշկը շատ լավ վիճակում է, իսկ մարմինը միշտ աչքի է ընկնում համաչափությամբ:
Ըստ մասնագետների` դրա հիմնական պատճառը սուրճն է, որը բրազիլուհիներն օգտագործում են իրենց կոսմետիկ և հարդարման այլ նյութերում: Դրան գումարվում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում սուրճն ամենասիրելի ըմպելիքն է:
Կոֆեինը, որը կա սուրճի մեջ, նպաստում է նյութափոխանակությանը և այն գործընթացներին, որոնք ուժեղացնում են ճարպերի քայքայումը: Կոֆեինով քսուկներն իրենց հերթին հարթեցնող ազդեցություն են ունենում մարդու մաշկի համար:
Տնային պայմաններում դրա դեմ պայքարի լավագույն միջոց է համարվում շոկոլադե կամ սուրճով թրջոցների օգտագործումը: Այս դեպքում կոֆեինն ավելի խորը ազդեցություն է ունենում մաշկի ճարպային մասի վրա:
Ինչպես կանխել այն ավելի վաղ փուլում
Ինչպես մյուս պաթոլոգիաները, այն ավելի հեշտ է կանխել, քան բուժել: Եթե ժամանակին ուշադրություն դարձնեք ախտանիշներին, դրա վաղ փուլը կարող է արագ հաղթահարվել, քանի որ այս փուլում հնարավոր է վերացնել պաթոլոգիական գործընթացները:
Դրա առաջացման և զարգացման պատճառները բազմաթիվ են: Այն կարող է առաջանալ նստակյաց կենսակերպի, հորմոնալ խանգարումների պատճառով, հաճախակի դեպրեսիաների ու սթրեսների հետևանքով, վատ նյութափոխանակության, մարսողական ուղու խանգարումների ժամանակ և այլն:
Վերջապես, պակաս դեր չի խաղում նաև ժառանգականությունը:
Կանխարգելման նպատակով բժիշկները խորհուրդ են տալիս կերակրի մեջ սահմանափակել ճարպի քանակությունը, ավելի շատ օգտագործել մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր, խուսափել գազային հեղուկներից, ալկոհոլային խմիչքներից, պահածոյացված ու ապխտած սննդամթերքից:
1. Հետևեք մարմնի քաշին
2. Ֆիզիկապես ակտիվ եղեք
3. Շատ ջուր խմեք
4. Հրաժարվեք վատ մթերքներից (արագ սնունդ)
5. Կրեք հակացելյուլիտային ներքնազգեստ
6. Խնդրահարույց հատվածների մերսում
Չի կարելի
ձգել մաշկը
ուժեղ սեղմել սպունգին
Եթե չհետեվեք այս խորհուրդներին, կարող եք վնասել մաշկը: Առողջ եղեք։