Մամուլ

Սուրեն Պապիկյանի ուղարկած ծաղկեպսակը ծնողները շպրտել են (Տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի ուղարկած ծաղկեպսակը ծնողները շպրտել են (Տեսանյութ)

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որոնք գիշերվանից Եռաբլուրում էին ու պատրաստվում էին այնպես անել, որպեսզի վարչապետ Փաշինյանը չկարողանա մտնել ասյտեղ, հեռացրին տարածքից։

Ծնողներին հեռացնում էին բիրտ ուժ կիրառելով։ Փաշինյանին ոստիկանական ջանքերով ամեն դեպքում հաջողվել է մտնել պանթեոն։ Լուսաբացին էլ ծնողները, նշենք, շպրտել են ՊՆ-կողմից, նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ուղարկված ծաղկեպսակը։

caxkepsak erablur

«Նկարեք ու ցույց տվեք, որ էս թուրքը իրավունք չունի ստեղ ծաղիկ ուղարկելու, էսի իրավունք չունի սենց բան անելու»,- ասել է ծնողներից մեկը։ 

Նշենք, որ ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

Տեսանյութը ստորև

Կիսվել