Սուրեն Շահվերդյանը նշանակվել է նոր պաշտոնի
Շուրջ մեկ ամիս է՝ Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում լարված մթնոլորտ է. դերասանական կազմի մեծ մասը պահանջում է գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:
Նոյեմբերի 28-ի վերջինս ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ միայն գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ու արդեն երեկ, երբ թատրոնի սրահներից մեկում դերասանները մամուլի ասուլիս էին անում, տնօրեն Վիգեն Չալդրանյանի աշխատասենյակում նոր հրաման էր ստորագրվում՝ Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը: Նոր գեղարվեստական ղեկավարը նշեց՝ առաջարկը Վիգեն Չալդրանյանի կողմից ստացել է չորս օր առաջ, ու սիրով համաձայնել է: