Սուրբ Ծննդյան օրով բնակարանում հայտնաբերել են մոր և դստեր մարմինները
Այսօր՝ հունվարի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան փողոցի 90 շենքում կրակ և ծուխ է նկատվում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, որից հետո երկրորդ հարկի աստիճանների մոտ, ապա ննջասենյակում՝ մահճակալի կողքին հայտնաբերել են ծխահարված դիեր։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները նշված տան բնակիչներ 74-ամյա Անուշ Բ․-ն և 44-ամյա Լիլիթ Հ․-ն է։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները մայր ու դուստր են։