Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում նորածին է մահացել
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում նորածին է մահացել
Hraparak.am-ը գրում է․ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը երեկ նորածին է մահացել։
«Հրապարակ»-ին ծննդկանը փոխանցեց, որ երեխան ծնվելիս է մահացել. «Առողջ երեխա է եղել, ես իրենց ասել եմ կեսարյան արեք, բայց ասել են 4 կիլանոց երեխա ա, կարաս բերես։
Բայց իմ էրեխեն ծնվել ա 6 կգ, 64 սմ բոյով։ Սա բժիշկների մեղքով ա եղել»։
Բժիշկ Արայիկ Սարգսյանն էլ մեզ փոխանցեց, որ իրավապահ մարմիները զբաղվում են այդ հարցով, ամեն ինչ կպարզվի, վերջում էլ նշեց, որ բժիշկները մեղավոր չեն, ծննդկանը ավելորդ մեծ քաշ է ունեցել, ինչն էլ լուրջ խնդիրների է հանգեցրել։