«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ 8 ամսական երեխայի մահվան մասին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ 8 ամսական երեխայի մահվան մասին
Այս մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հայտարարություն է տարածել․
«Շրջանառվող լուրերը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացել, չեն համապատասխանում իրականությանը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՇՕ բրիգադով մեր կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ:
Չնայած այդ հանգամանքին՝ Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում մեր մասնագետները մեկ ժամից ավելի կատարել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, սակայն, ցավոք, փոքրիկին հնարավոր չի եղել վերակենդանացնել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն իր ցավակցությունն է հայտնում փոքրիկի ընտանիքին»: