«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ 7-ամյա երեխայի մահվան դեպքի մասին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ 7-ամյա երեխայի մահվան դեպքի մասին
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից մանրամասներ չեն հայտնում դեկտեմբերի 26-ի գիշերը 7 տարեկան տղայի մահվան դեպքից՝ հորդորելով սպասել դատաբժշկական փորձաքննության պատասխանին։
«Շատ ցավալի դեպք է տեղի ունեցել, սպասենք դատաբժշկական փորձաքննության պատասխանին»,– News.am-ի հետ զրույցում ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը ժամը 01։00-ի սահմանում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում 7 տարեկան տղա երեխա է մահացել։
Մահացած տղայի հարազատները կոտրել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ապակիները, մայրը փորձել է պատուհանից ցած նետվել, սակայն բժիշկները կանխել են։