Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնում լարված իրավիճակ է
Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնում լարված իրավիճակ է
Hraparak.am-ը գրում է․ Երկու օր է անցել պարետի այն որոշումից, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը եւս ծառայելու է կորոնովիրուսով վարակված մարկանց բուժելուն։
Մենք գրեցինք, որ այնտեղ գտնվող հիվանդներին տեղափոխում են բժշկական այլ կենտրոններ եւ մեծ տարողունաակությամբ այս հիանդանոցը պատրաստվում է նոր հիվանդներ ընդունելուն։
Սակայն, պարզվում է, այդ նախապատրաստական աշխատանքներն անհարթ չեն անցնում՝ բուժանձնակազմից դժգոհություններ են հնչում, որ մեծ թվով հարցեր կարգավորված չեն։
Մասնավորապես, բուժանձնակազմի մի մասին կես հաստիք են դարձնում եւ անգամ առաջարկում են արձակուրդ գնալ, պլանային բոլոր վիրահատությունները հետաձգվել են եւ իրենց մշտական հիվանդներն էլ են դժգոհում։ Բուժանձնակազմը չգիտի իրեն ինչ է սպասվոմ եւ ինչպես են ապրելու:
Ավելին՝ երեկ հրավիրված մեծ ժողովը՝ բուժանձնակազմի հետ, անհարթ չի անցել, անգամ քաշքշուկ է առաջացել ադմինիստրացիայի եւ բուժող բժիշկներից մեկի միջեւ:
Մենք զրուցեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանի հետ: Հովակիմյանը փոխանցեց, որ այս պահին թվերով չի կարող խոսել, բայց կարող է ասել, որ իրենց հիվանդանոցի մոտ 1600 հոգանոց բուժանձնակազմի գերակշիռ մասը կհամաձայնի նոր պայմաններին եւ կշարունակի աշխատանքը․ «Բայց եթե մեր աշխատակազմը չի համաձայնի, մենք ստիպելով չենք բերելու գործի: Բացի այդ դրսից էլ են ներգրավվելու»:
Այսինքն՝ բուժանձնակազմում կան մարդիկ, որոնք չեն ուզում աշխատել կորոնավիրուսով վարակված ների հետ, չնայած, Հովակիմյանի խոսքով, վարձատրության պայմանները բարելավվելու են եւ ինչպես կորոնավիրուսի համար մասնագիտացված հիվանդանոցում՝ Նորքի ինֆեկցիոնում է, Գրգոր Լուսավորիչում էլ բժիշկներն ավելի բարձր են ստանալու, քան սովորական ժամանակ։
«Հիմա եթե բժիշկը գրում է, որ ես համաձայն չեմ մնալ հյուրանոցում, բժշկուհին գրում է, որ համաձայն չեմ մեկուսացվեմ, ես ուզում եմ տուն գնալ, ասում ենք՝ տուն գնալ չկա. էպիդոլոգիական լուրջ խնդիր է դա, պայմաններն ասվում է, ասում ենք աշխատավարձն ավելի բարձր է, քան ստացել են, սնունդը ներառված է, բնակության տեղն ապահովվում է, բայց մարդը չի ուզում աշխատել, ռիսկի չի ուզում դիմել, ծնողներ ունի տանը եւ այլն, հրաժարվում են աշխատանքից:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում