Մամուլ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է տան պատուհանից անզգուշաբար վայր ընկած 2-ամյա երեխան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է տան պատուհանից անզգուշաբար վայր ընկած 2-ամյա երեխան

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 1-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է 2-ամյա Արեգ Ս․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունիսի 26-ին «Արարատ» բժշկական կենտրոնից։ Իսկ նշված կենտրոն էր տեղափոխվել տան պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 26-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր նախարարության Ոստիկանության Արարատի բաժին «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի սալջարդ, ուղեղային կոմա, վերին շնչուղիների աստիացիա, ծոծրակային շրջանի փակ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը: 

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 2-ամյա Արեգ Ս.-ն է, ով  հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Կոմիտաս փողոցի շենքրից մեկի բակից: 

Պարզվել է նաև, որ ժամը 16:50-ի սահմաններում  նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում խաղալու ժամանակ երեխան բարձրացել է պատուհանագոգին և պատուհանի բաց փեղկին ամրացված ցանցին է հենվել, որը բացվել է և երեխան վայր է ընկել բետոնապատ գետնին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, երեխային քիչ առաջ «Արարատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Կիսվել