Մամուլ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բացառիկ վիրահատություն է արվել՝ փրկելով փոքրիկ Նանեի կյանքը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բացառիկ վիրահատություն է արվել՝ փրկելով փոքրիկ Նանեի կյանքը

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

«Գյումրեցի աղջնակը հրաշքով է ողջ մնացել. ներարգանդային կյանքում պտղի մոտ պարանոցի գոյացություն (տերատոմա) է հայտնաբերվել:

Նանեի մայրը, պատմում է, որ 29 շաբաթական հղի է եղել, երբ հերթական ստուգման ժամանակ բժիշկն ասել է, որ պտուղը խնդիրներ ունի։ Գինեկոլոգն էլ իր հերթին ասել է, որ պտուղը պետք է հեռացվի, սակայն ծնողները չեն ցանկացել գնալ այդ քայլին:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետների զննությամբ պտուղը մնացել է, կինը ծննդաբերել է:

ԲԿ–ի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը պատմում է, որ երբ պտղի մոտ ախտորոշվել էր պարանոցի գոյացություն, արդեն պտուղը չէր կարելի հեռացնել, քանի որ մեծ էր։ Առաջին հերթին մասնագետները զրուցել են ծնողների հետ, ասել` ինչ է սպասվում, զգուշացրել` հեշտ չի լինելու։

bacarik virahatutyun

«Երեխայի շնչափողի մեջ ծնվելուն պես խողովակ է անցկացվել, քանի որ գոյացությունը կոկորդն ու շնչափողը խեղել էր։ Իրականում բավական բարդ գործ էր, երեխայի կյանքին ամեն վայրկյան վտանգ կարող էր սպառնալ, նա կարող էր խեղդվել: Բարդ ու երկարատև վիրահատության է ենթարկել։ Արդյունքում գոյացությունն ամբողջությամբ հեռացվել է։

Պարզվել է, որ գոյացությունը ձգվում է շնչափողի առաջնային պատից մինչև ըմպան։ Նանեին այժմ կերակրում են գաստրիոստոմիկ խողովակի միջոցով, շնչում է տրախիոստոմիկ խողովակի միջոցով: Վերականգնման պրոցեսը երկար կարող է տևել»,- պատմում է Դալլաքյանը։

7 ամիս շարունակ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում անցկացնելուց հետո Նանեն արդեն դուրս է գրվել, բայց բժիշկների հսկողության ներքո է։ Դալլաքյանը վստահեցնում է` երեխայի մոտ դրական դինամիկա կա։ Փոքրիկն արդեն ճանաչում է իր հարազատներին»:

Կիսվել