Մամուլ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Շտապօգնության պարկ զինված անձինք են մտել

ՆԳՆ-ից Bavnews.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի շտապօգնության պարկում զինված անձ կա։

Մեկնած իրավապահները նշված վայրում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 26 և 25 տարեկան երկու երիտասարդի։

25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ և փամփուշտներ։

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։