Սուպեր Սաքոն Հրուշ Աճեմյանի հետ նշում է ծննդյան տարեդարձը
Այսօր օգոստոսի 17-ին իր ծննդյան օրն է նշում ռեփեր Սուպեր Սաքոն։ Bavnews.am-ը տեղեկացավ, որ ռեփերը ծննդյան տարեդարձը նշել է Կոբայում, որտեղ եղել են նրա ընկերները, մտերիմները և երկրպագուները։
Սուպեր Սաքոյի կողքին է եղել նաև դիմահարդար, բյութի–ինֆլուենսեր Հրուշ Աճեմյանը։ Նրանց արդեն կարելի է տեսնել տարբեր հավաքույթների ժամանակ և ժամանցի վայրերում։
Նշենք, որ այս օրերին համացանցում բուռն քննարկվում է ամերիկահայ ռեփեր Սուպեր Սաքոյի և Հրուշ Աճեմյանի սիրավեպը։ Սուպեր Սաքոն նույնիսկ ձեռքին դաջվածք է արել՝ դիմահարդար Հրուշ Աճեմյանի դիմանկարը։
Տեսանյութը ստորև