Շոու-բիզնես

Սուպեր Սաքոյին այցելել է Ալեն Սիմոնյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ով ընկերական հարաբերությունների մեջ է երգիչ Սուպեր Սաքոյի հետ, այցելել է նրան հիվանդատես։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Bavnews.am-ի տեղեկություններով՝ ռեփեր Սուպեր Սաքոյին Մեքսիկայից շտապ Երևան են տեղափոխել և ստենտավորում կատարել։

Նրա մոտ սրտի ցավ և ծակոցներ են եղել և որոշում է կայացվել նրան արագ հասցնել Երևան: Երգիչն անմիջապես տեղափոխվել է Աստղիկ ԲԿ, որտեղ նրան սրտի անոթների ստենտավորում են կատարել:

Մեր տեղեկություններով՝ վիրահատությունը բարեհաջող է անցել և նրա մոտ դրական դինամիկա է նկատվում։

alen simonyan super saqo