Սորոսը հերքել է իր մահվան մասին լուրերը
Սորոսը հերքել է իր մահվան մասին լուրերը
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը Twitter-ում հերքել է իր մահվան մասին նախօրեին սոցցանցերով տարածված լուրերը։
«Այն լուրերը, թե ես սրտի կաթված եմ ստացել, սուտ են։ Ես ողջ եմ եւ առողջ»,- Twitter-ում գրել է 92-ամյա ֆինանսիստն ու բարերարը։
Նշենք, որ մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ և բլոգերներ հայտնում էին 92-ամյա Ջորջ Սորոսի մահվան մասին։