Շոու-բիզնես

Ես փոխվել եմ․ սովորել եմ կարևորը տարբերել անկարևորից․ Մարիամ  Դավթյան

Դերասանուհի Մարիամ Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում անկեղծ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․

««Մարդը չի փոխվում». հաճախ եմ լսում այս արտահայտությունը։ Ես փոխվել եմ։

Կյանքի ընթացքում փոխվել է իմ վերաբերմունքը երևույթների հանդեպ։

Սովորել եմ կարևորը տարբերել անկարևորից, սակայն իմ մեծագույն ձեռքբերումն է դարձել պահը վայելելու ունակությունը, որը ես չունեի՝ հատկապես այն պահը, որը բնությունն իր տաքուկ ձեռքերում, դրա դիմաց որևէ բան չպահանջելով, նվիրում է մեզ ամեն օր»։