Ազատ խոսք

Սովի ծանր օրերին, երբ մարդիկ սովամահ էին լինում, Աննա Հակոբյան անունով «առաջին տիկինը» տեսախցիկների առաջ տարատեսակ ուտեստներ էր պատրաստում

Ֆեյսբուքյան օգտատեր Էրո Ասիլյանը գրում է․ «Արցախյան բլոկադայի դաժան օրերին, երբ Արցախում մարդիկ պայքարում էին օրվա հացի համար, երբ մայրերը երեխաներին սոված էին քնեցնում, հանրային ցուցադրական առատությունը դառնում է ոչ թե անմեղ արարք, այլ՝ ցավ պատճառող հակադրություն։

Այդ սովի ծանր օրերին, երբ մարդիկ սովամահ էին լինում, Աննա Հակոբյան անունով «առաջին տիկինը» տեսախցիկների առաջ տարատեսակ ուտեստներ էր պատրաստում և դրանք հրապարակում։

Միթե՞ մարդկային գիտակցության բարձրագույն ցուցիչը ապրումակցումը չէ։ Միթե՞ այդ պահերին ամենակարևորը սեփական առօրյան ցուցադրելն էր։

Եվ նույն այդ կինը խոսում է կրթությունից, արժեքներից, բարոյականությունից։

Մեր տանը կար պարզ, բայց խիստ կանոն, երբ հարևանի տանը մարդ էր մահանում, հեռուստացույց չէինք միացնում։ Դա մարդկային հարգանքի ձև էր։ Այսօր, սակայն, մենք ականատես եղանք մի իրականության, որտեղ սովն ու խրախճանքը քայլում էին կողք կողքի՝ պետական ամենաբարձր մակարդակում»։

Կիսվեք ձեր էջում