Մամուլ

Սոված լինեմ՝ հաց չեմ ուզի, բայց լամպ կուզեմ. գյումրեցի ինժեների յուրահատուկ հավաքածուն

Սոված լինեմ՝ հաց չեմ ուզի, բայց լամպ կուզեմ. գյումրեցի ինժեների յուրահատուկ հավաքածուն

Sputnik Արմենիան գրում է․ 90-ականների ցուրտ ու մութ տարիների խորհրդանիշը՝ լամպը, շատերի նկուղներում այսօր էլ պահպանվում է։

Գյումրեցի ինժեներ-մեխանիկ Մանուկ Հովհաննիսյանի համար ավելի քան 5 տարի է, ինչ լամպը հոբբի է դարձել: Սեփական թանգարանի համար էլ չի զլացել՝ որդիների հետ տան բակում փոքրիկ անկյուն է սարքել:

Մինչ բակ ուղեկցելը Մանուկը նախ մեզ ցույց տվեց տան մի անկյունում տեղադրված լամպերը՝ հպարտությամբ առանձնացնելով որդու ձեռքերով պատրաստած փայտե լամպը:

«Ամեն ինչ սկսվեց, երբ տարիներ առաջ քույրս Մոսկվա մեկնելուց առաջ մեր տուն բերեց իրենց իրերը, որոնց մեջ 2 լամպ կային, ևս 2-ը մենք ունեինք: Դեռ այսպես անկյուն բակում չկար, բայց երբ 5 լամպ ունեցա, մտածեցի հավաքածուի ու դրա համար հարմար անկյուն ստեղծելու մասին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշում է Մանուկը:

lamp

Այս պահին հավաքածուն ներառում է 137 լամպ: Դրանք բոլորն իրենց պատմությունն ունեն՝ տարբեր երկրներից են ու տարբեր ճանապարհներով են հասել Գյումրի: Մետաղե, հախճապակե, ճենապակե, ալյումինե, կերամիկական՝ Մանուկը մեկ առ մեկ ներկայացնում է լամպերը։ Դրանք ֆրանսիական, գերմանական, չեխական, չինական, ռուսական, ամերիկյան և այլ երկրների արտադրության են, աշխատում են նավթով կամ ճնշման տակ:

«Ամենաշատ լամպերը Ֆրանսիայից են՝ հորեղբորս որդին այնտեղ է ապրում ու, իմանալով իմ նախասիրության մասին, փորձում է ամեն գնով իմ հավաքածուն համալրել:

lamper

Ամենահին՝ 1906 թվականի բրոնզաձույլ և ամենաթանկ՝ մեխլոր-գրանիտե ձեռագործ լամպերը ևս Ֆրանսիայից են, հորեղբորս մյուս որդին էլ Գերմանիայից է ուղարկում»,-ասում է Մանուկը նշելով՝ թեև հավաքածուի մեջ թանկարժեք լամպեր կան, բայց իր համար հավաքածուի բոլոր նմուշներն էլ հավասար թանկ են՝ բոլորն էլ կենսագրություն ու պատմություն ունեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել