«Սոս, դու և ընտանիքդ նախկին իշխանությունների օրոք օգտվել եք բոլոր հնարավորություններից»․ Անահիտ Մութաֆյան
«Սոս, դու և ընտանիքդ նախկին իշխանությունների օրոք օգտվել եք բոլոր հնարավորություններից»․ Անահիտ Մութաֆյան
Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով, դերասան Սոս Ջանիբեկյանի կոչին՝ «մի մոռացեք, թե ինչից եք պրծել»։ Անահիտը գրել է․
«Կուզեի անկեղծ հարց տալ կոլեգայիս՝ Սոս Ջանիբեկյանին, նրա բոցաշունչ բաց նամակի մի քանի հատվածի հետ կապված։ Սոս հարգելիս, երբ ասում ես հիշեք ինչի՞ց ենք պրծել, դու ինչի՞ց ես պրծել։
Դու և ընտանիքդ նախկին իշխանությունների օրոք օգտվել եք բոլոր հնարավոր և անհնար հնարավորություններից, Սոս դու տարիներ շարունակ ապրել ես նախկին իշխանության ներկայացուցչի հեռուստաընկերությունում ստացած գումարներով, ճանաչում ձեռք բերել նրանց շնորհիվ, ձեռք բերել սեփական փաբ սկզբում նույնիսկ ներվել են հարկերդ։ Էդ ինչի՞ց պրծար Սոս։
Կամ երբ հայտարարում ես, որ նախկինները գնում էին կոմայգի դու՞ որտեղից գիտես դա, տեսել ես՞, այնտեղ ես՞ եղել։ Անհարմար է Սոս հասկանում եմ ուզում ես նկարվել, ուզում ես նախկին աստղային փայլդ վերադարձնել ինչու ոչ նաև նախկին գումարներդ, բայց մի արա դա երկրի ապագայի գնով, մի արա դա եկող սերնդին կործանող իշխանությանը գովելով։
Սոս, հարգելիս, հիշի՛ր, այս իշխանությունը չունի այլևս այն ինչ ուներ մեկ տարի առաջ, մի կորցրու սերը որը դեռ վայելում ես հանդիսատեսիդ կողմից։ Սա ես եմ քեզ ասում՝ դերասանուհի որը անցավ այս ամենի միջով, որը իր ճշմարտությամբ դուրս եկավ էյֆորիայի մեջ գտնվող հանրության դեմ, դերասանուհի որը խաղասեղանին դրեց ինքն իրեն ու երկրի շահը։
Սոս ես կորցրեցի այն սերը որը վայելում էի դեմ գնալով Նիկոլին, դու մի կորցրու քո սերը որը վայելում ես կողմ լինելով Նիկոլի ազգակործան գործունեությանը»։
Այս գրառմանը հաջորդեց ևս մեկը․
«Սոս Ջանիբեկյանը չի հանդարտվում, Սոսը իր հերթական գրառման մեջ խոսում է ժողովրդավար երկրից, որտեղ պետք է գերակայի մարդու իրավունքը։ Սոս դո՞ւ սա լուրջ ես խոսում, մեր երկրում կա՞ ժողովրդավարություն, մեր երկրում կա՞ մարդու իրավունքի ազատություն։
Եթե դու չգիտես, ապա կարող եմ ընկերաբար պատնել քեզ։ Սոս քո «ժողովրդավարության» պատկերացումը սկսվում և ավարտվում է լկտիության քարոզով, իսկ տեղյակ ես, որ դու ապրում ես մի երկրում, որտեղ կա երեք քաղբանտարկյալ, որոնցից երկուսը բլոգերներ։
Սոս դու տեղյակ ես, որ քո երկրում մամուլը՝ չորրորդ իշխանությունը, ենթարկվում է հարձակումների, Սոս դու տեղյա՞կ ես, որ քո երկրի «սուպեր ժողովրդավար» վարչապետը ԱԺ ամբիոնից հաթաթա է տալիս ու ահաբեկում այն պատգամավորներին, ում կարծիքը տարբերվում է իր կարծիքից։
Սոս դու՞ տեղյակ ես, որ քո ժողովրդավար երկրում ոտնահարվում է այլակարծությունը։ Սոս հարգելիս մի պահ ասածներիս մասին մտածիր և նոր խոսիր ժողովրդավար երկրի մասին»։