Սոչիում հայտնաբերել են բաց ծովում անհետացած աղջկա մարմինը
Սոչիում հայտնաբերել են բաց ծովում անհետացած աղջկա մարմինը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Ենթադրաբար, հենց նա է անհետացել Սոչիում հունիսի 16-ին։ Մարմինը ճանաչելուց հետո կհաստատվի նրա ինքնությունը»,- հայտնել է գերատեսչությունն՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Նշենք, որ Սոչիում՝ երիտասարդ զույգը ռոմանտիկ քայլել է ծովի ալիքների մոտակայքում, ինչի հետևանքով մեծ ալիքները քշել են աղջկան։