Սոչիում ծեծկռտուքի ժամանակ սպանել են հայ հումորիստ Ամիրան Գևորգյանին
Ծեծկռտուքը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ ամեն տարի անցկացվում է КВН փառատոնը։
Ծանր վիճակում՝ գլխի բաց վնասվածքով, Գևորգյանը հոսպիտալացվել է, սակայն երկու օր անց նա հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։
Նրան գցել են, ինչի հետևանքով գլուխը հարվածել է աստիճաններին ու կորցրել գիտակցությունը։ Նրան մոտ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գլխի բաց վնասվածք, աջ և ձախ հեմատոմաներ։
31-ամյա Ամիրան Գևորգյանը Սոչիի КВН «Южная столица» թիմի նախկին անդամ է, հումորիստ և հարսանյաց հանդեսների հաղորդավար։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Վերջինս հետախուզման մեջ է։