Մամուլ

Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին, նա կրկին կոյուղաջուր էր բերել․ Տեսանյութ

Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին, նա կրկին կոյուղաջուր էր բերել։

Երևանի Աղյուսագործների 86 հասցեում մի քանի ընտանիքների կոյուղագծից զրկվելու թեմայով Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Նաիրա Զոհրաբյանի և նշված հասցեի բնակիչների հետ որոշեցին գնալ և հանդիպել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։

Քաղաքապետարանի դիմաց նրանց հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որի հետ զրույցում Սոնա Աղեկյանը առաջարկեց նրան իր հետ բերած տարայից «շնչել կոյուղագծի բացակայության հետևանքով առաջացած գարշահոտությունը», որից հետո տարայի պարունակությունը Խաչիկյանը թափեց և ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին։

Այս պահին ցուցարարները շարժվում են ոստիկանության Կենտրոնի բաժին։ Մանրամասնեը՝ տեսանյութում։

Կիսվել