Սոխի մեջ առկա բաղադրիչները նպաստում են օրգանիզմի դանդաղ ծերանալուն
Սոխի մեջ առկա բաղադրիչները նպաստում են օրգանիզմի դանդաղ ծերանալուն
Կանաչ սոխի բազում օգտակար հատկություններն ու հակացուցումները։ Մեր սիրելի կանաչ սոխը ունի ինչպես մի շարք օգտակար հատկություններ, այնպես էլ հակացուցումներ։
Սոխի մեջ առկա բաղադրիչներից շատերը նպաստում են օրգանիզմի դանդաղ ծերանալուն և պիրկ մաշկ ունենալուն, բարենպաստ ազդեցույուն է թողնում նույնիսկ ցրտահարված մաշկի վրա: Կանաչ սոխն ամրացնում է սրտի մկանը և անոթների պատերը։
Մարդու օրգանիզմին A վիտամին է հարկավոր ռոդոպսինի գոյացման համար, որը տեսողական պիգմենտ է, հնարավորություն է տալիս աչքի ցանցաթաղանթի ընկալիչներին արձագանքելու լույսին:
Եթե A վիտամինի անբավարարություն է առաջանում, որպես հետևանք զարգանում են հավկուրություն ու տեսողական այլ խանգարումներ, ներառյալ՝ աչքի եղջրաթաղանթի խոց: Իսկ կանաչ սոխի մեջ կա անսահմանափակ A վիտամին։
Հակացուցումները
Այն հակացուցված է լյարդի, երիկամների և ստամոքս-աղիներ խնդիրներ ունեցողներին։ Հետևյալ խնդիրներ ունեցողները պետք է անպայման խորհրդակցեն և բժշկի թույլատվությամբ կանաչ սոխ ուտեն։