ՄամուլՏեսանյութ

Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է

Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է

«Զինվորի տունը» տեսանյութ է հրապարակել Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված զինծառայող Նարեկի առողջական վիճակի։

«Հիշու՞մ եք այն տղային, որ ուղիղ մեկ տարի առաջ նրա մահվան լուրին հաջորդեց տեղեկությունը, թե՝ սրտի զարկերը վերականգնվել են… Նարեկն էր, ողջ է և առողջ։

Անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, ցավազրկողներից հրաժարվել է, զբոսանքի է գնում։ «Պինդ մնացեք, տղե՛ք, գալիս եմ»։ Հիշողության մեջ դաջված վերջին նախադասությունն է, որ բացականչել էր վիրավոր ընկերների մոտ սլանալիս՝ քանի դեռ ինքը չէր վիրավորվել:

Այժմ Նարեկը Զինվորի տանն է։ Մի քանի օրից տուն կգնա»։

Կիսվել