Սոթքում մահից հրաշքով փրկված Նարեկը նշանվել է
Սոթքում 2023 թվականին ադրբեջանական ագրեսիայից հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանը նշանվել է։
Նարեկի ընտրյալը` Հասմիկը, ընդունել է տղայի առաջարկությունը։
«Իմ կյանքում մի ուժ էլ ավելացավ»,–տեսանյութում ասում է Նարեկը։
Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը նշանադրության տոնակատարությունից տեսանյութ է հրապարակել։