Մամուլ

Սոթքի ոսկու հանքավայրում փլուզում է տեղի ունեցել․ վիրավորներ կան

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով Սոթքի ոսկու հանքում արտակարգ պատահար է տեղի ունեցել։ Փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հանքի երկու աշխատակից վիրավորվել են։

Ըստ տեղեկությունների, աշխատակիցներին տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններ։ Հիշեցնենք, որ Սոթքի ոսկու հանք ադրբեջանական զինուժի ներթափանցման արդյունքում հանքի բաց հատվածը մնացել էր ադրբեջանցիների հսկողության տակ, ինչի արդյունքում, հայկական կողմը հանքը շահագործում էր միայն փակ ճանապարհով։

Կիսվել