Սննդային թունավորումից 12 տարեկան երեխա է մահացել
Սննդային թունավորումից 12 տարեկան երեխա է մահացել
Ապրիլի 20-ին՝ ժամը 09։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին՝ ժամը 22:26-ին, նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․ Հ-ն (ծնված 1980թ.), Ա․ Հ-ն (ծնված 1980թ.), Ս․ Ա-ն (ծնված 2007թ.) և Ս․ Հ-ն (ծնված 2009թ.):
Ս․ Հ-ն (ծնված 2009թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ում մահացել է։ Ս․Հ-ն և Ա․ Հ-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ս․ Ա-ն (ծնված 2007թ.) տեղափոխվել՝ «Մուրացան» ԲԿ: