Սննդակարգում ներառեք հապալաս, այն թույլ է տալիս նվազեցնել ճարպային բջիջների թիվը
Սննդակարգում ներառեք հապալաս, այն թույլ է տալիս նվազեցնել ճարպային բջիջների թիվը
Այն մարդիկ, ովքեր ցանկանում են նիհարել, անպայման պետք է իրենց սննդակարգում ներառեն հապալաս:
Ինչպես ցույց են տվել փորձարկումները, այն թույլ է տալիս նվազեցնել ճարպային բջիջների թիվը մինչև 3/4` քայքայելով գոյություն ունեցողներն ու կանխելով նորերի առաջացումը:
Հայտնի է, որ հապալասի մեջ առկա են օգտակար պոլիֆենոլներ, որոնք կարող են նվազեցնել ճարպային բջիջների թիվը մինչև 73%, եթե վերցնենք մեծ չափաբաժին, և 27%` եթե փոքր:
Այս հայտանգործության մասին հայտարարվել է սննդի փորձարարական կենսաբանության ամերիկյան միության խորհրդի նիստի ժամանակ:
Գիտնականներն ուսումնասիրել են հապալասի ազդեցությունը մկների հյուսվածքների, ճարպային բջիջների ու լիպոլիզի առաջացման վրա: Եվ հենց կրծողների օրինակի վրա էլ գիտնականներն ապացուցեցին հատապտղի արդյունավետությունը:
Հետազոտության հեղինակ Շիվանի Մոգհեի խոսքերով` այս գիտական աշխատանքը նոր ճանապարհ է բացում ճարպակալման դեմ պայքարի ոլորտում:
Այն պետք է փորձարկել մարդկանց վրա` համոզվելու համար, որ այս մեթոդն իսկապես արդյունավետ է և հակազդեցություններ չունի: