Սյունիքում վրաերթի ենթարկված 5-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է
Սյունիքում վրաերթի ենթարկված 5-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է։ Shamshyan.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ 22-ամյա Գրիգոր Ղ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի 35 QX 738 համարանիշի ավտոմեքենայով Տեղ գյուղի 19-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 5-ամյա Վահե Ա․-ին։
Վրաերթի ենթարկվածին նրա ծնողները տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել է։ Վարորդ Գրիգոր Ղ․-ն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Գորիսի բաժին։
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ս․ Վարդանյանի կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա նույն հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։