Սյունիքում բանակցությունները շարունակվում են․ Մուրադովը խիստ վրդովված է
Սյունիքում բանակցությունները շարունակվում են․ Մուրադովը խիստ վրդովված է
Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մոտ այսօր` մայիսի 16-ին, շարունակվում են բանակցությունները Սյունիքի մարզ մտած ադրբեջանցի զինվորականների հետ: Բանակցություններին մասնակցում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը:
Bavnews.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուստամ Մուրադովը բանակցությունների է ժամանել խիստ վրդովված և բարկացած։ Թե ինչն է կոնկրետ եղել պատճառը՝ դժվարացան պատասխանել։
Նշենք, որ բանակցությունները սկսել են 14:00-ից, առավոտվա դրությամբ մարզում իրավիճակը նույնն է:
Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից: