Մամուլ

Սյունիքի մարզում 28-ամյա վարորդը Mercedes Vito-ով մոտ 60մ հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Սյունիքի մարզում 28-ամյա վարորդը Mercedes Vito-ով մոտ 60մ հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ախթալա քաղաքի բնակիչ 28-ամյա Հարութ Աքելյանը իր վարած Mercedes Vito մակնիշի 51 ՕN 111 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտաճանապարհի 195 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մ ընկել ճանապարհի ձախակողմյան ձորը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Կապան քաղաքի բնակիչ 64-ամյա Ալիկ Հարությունյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Հ․ Աքելյանն ու մյուս ուղևոր Կապանի բնակիչ 61-ամյա Ռոբերտ Գասպարյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկակարների կողմից, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից և, օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով, տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

avtovtar dzmer

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի, ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․ օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Կիսվել