Սյունիքի մարզում 24-ամյա ուսանողուհին ոստիկանությունում հայտնել է, որ վիրաբույժը իր նկատմամբ կատարել է անբարո բնույթի գործողություններ
Սյունիքի մարզում 24-ամյա ուսանողուհին ոստիկանությունում հայտնել է, որ վիրաբույժը իր նկատմամբ կատարել է անբարո բնույթի գործողություններ
Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ին ոստիկանության Կապանի բաժին է դիմել տեղի ուսումնական հաստատություններից մեկի 24-ամյա ուսանողուհին և հայտնել, որ 1 օր առաջ, ժամը 18։00-ի սահմաններում Կապանում գործող «Արարատ» ռեստորանային համալիրի բացօթյա զրուցարանում Կապանի բժշկական կենտրոնի բժիշկը իր կամքին հակառակ իր նկատմամբ կատարել է անբարո բնույթի գործողություններ՝ քաշքշել է իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ 24-ամյա աղջկա հայտնած բժիշկը 31-ամյա տղամարդ է, ով հրավիրվել է ոստիկանության Կապանի բաժին։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, և նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ ուսանողուհին գույները խտացնում է։